«Մեր դիրքորոշումն այն է, որ այսօր Սահմանադրական բարեփոխումների հիմնախնդիրը հրատապ չէ ՀՀ-ում մեր երկրի առաջ ծառացած հիմնահարցերը լուծելու համար»,-այսօր «Ժառանգության» կողմ,ից կազմակերպված քննարկման ժամանակ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների անհրաժ-եշտությանն ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Մեր խնդիրն է քննարկել հնչեցված առաջարկությունները, մասնակցել քննարկումներին եւ խոսել այն մոտեցումների վերաբերյալ, որոնք մենք ունենք երկրի կառավարման, հասարակության զարգացման, մարդու իրավուքնների պաշտպանության, ընդդիմության դերի եւ այլ հարցերևի վերաբերյալ»,-հավելեց Շահգելդյանը:
Նա նշեց, որ ՕԵԿ-ի համար կարևորագույն խնդիրն այսօր քաղաքական համակարգի ձեւավորման եւ գործունեւոթյան տեսանկյունից 100 տոկոսանոց ընտրական համակարգն է եւ ընտրական համալիր բարեփոխումները: