Լա Լիգայի 3-րդ տուրում կայացած «Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո (1:2) Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուները սպառնացել են ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլին, Ռաֆայել Վարանին ու Տոնի Կրոսին:
Football Espana-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստները խաղից հետո «Սանտիագո Բեռնաբեո»-ի ելքի մոտ հանդիպել են մի խումբ երկրպագուների: Նրանք սկսել են սպառնալ Վարանին ու Կրոսին, բայց մենաշատը տուժել է Բեյլը:
Հիշեցնենք, որ խաղի ժամանակ երկրպագուները սուլել են Իկեր Կասիլյասին ու Կարիմ Բենզեմային: