Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ Զինեդին Զիդանը պաշտպանել է կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:
«Ռեալ»-ի երկրորդ թիմի գլխավոր մարզչի կարծիքով` 31-ամյա կիսապաշտպանի` հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ որոշումը պետք է հարգել, ոչ թե պատժամիջոցներ կիրառել:
«Ռիբերին դեռ կարող է շատ օգուտ բերել Ֆրանսիայի հավաքականին: Կարծում եմ` երբ ֆուտբոլիստը հավաքական չներկայանալու որոշում է կայացնում, ապա նրա ընտրությունը պետք է հարգել»,- L’Equipe-ը մեջբերում է Զիդանի խոսքերը: