Առաջարկվող համակարգը թակարդ է հիշեցնում և մտավախություն ունենք, որ արդյունքում Ազգային ժողովը կհամալրվի թաղային հեղինակություններով: Այս մասին այսօր «Ժառանգություն» կուսակցության կողմից Սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: