«Ժառանգությունը» պատրաստ կլինի անդրադառնալ Սահմանադրական բարեփոխումներին, երբ իշխանությունները քննարկեն ու ընդունեն այն առաջարկությունները, որոնք կներկայացվեն իրենց կողմից: Այս մասին «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Առաջարկությունները հիմնականում վերաբերում են երեք հարցի` Ընտրական օրենսգրքի փոփոխություն, երկրորդ` ընդունվի օրենք, որով ընդդիմությանը կօժտեն վերահսկողական լծակներով, ինչի մասին ընդդիմությունը ամեն անգամ բարձրաձայնում է և երրորդ` Սահմանադրական հանրաքվեից հետո անցկացվեն համապետական արտահերթ ընտրություններ:
«Ժամանակի սղությունը հաշվի առնելով կարող ենք առաջարկել նաև, որ այդ ընտրությունները անցկացվեն 2016թ-ին»,- նշել է նա: