Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղից առաջ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովեստի խոսքեր է հասցեագրել մրցակցի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:
«Խորին հարգանք եմ տածում պարոն Կլոպի նկատմամբ: Նա անհավանական արագությամբ զարգացրեց իր մարզչական կարիերան: Հաճելի է հետևել «Բորուսիա»-ի վառ ու ներդաշնակ խաղին:
Մեր թիմում վնասվածք ունի Դեբյուշին: Տեսնենք թե ինչ ցույց կտա բժշկական հետազոտությունը: Բայց Չեմբերսը կարող է խաղալ տարբեր գծերում: Պատրաստ է խաղադաշտ դուրս գալ նաև Բելիերինը»,- նշել է ֆրանսիացի մասնագետը: