Աշխարհի նորընծա չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն այսօր կազմակերպված մամլո ասուլիսում նշեց.
«Փորձը ցույց է տալիս, որ պետք է հանգստություն պահպանել ու մրցումներին չգնալ հաղթելու երազանքով: Աշխատանքդ կատարիր լավ, և արդյունքն ինքնին կլինի: Կարևոր մրցումներին պետք է մոտենալ ինչպես յուրաքանչյուր հասարակ մրցման:
Քանի դեռ չկար այս ոսկին, շատ լարված էի, քանի որ վրիպումը կարող էր ոսկու արժեք ունենար: Հանգստությունն ինձ օգնեց գեղեցիկ գոտեմարտեր անցկացնել:
Եթե ամեն ինչ հաջող լինի, մյուս տարի գիտությունների թեկնածու կլինեմ: Գերմանիայում նոր մրցաշրջանը կսկսվի այս շաբաթվանից: Հավանաբար, հանդես կգամ 81 քաշային կարգում: Ունեմ ութ գոտեմարտի պայմանագիր: Հուսով եմ` հաջող հանդես կգամ»:
Լուսանկարը՝ Pan Photo-ի