ԵԿՄ շենքում այսօր անցկացվեց ԱԻՆ-ի և ԵԿՄ-ի միջև հուշագրից բխող ծրագրի հաստատում: Միջոցառման ժամանակ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին գեներալ Մանվել Գրիգորյանը հանձնեց ԵԿՄ անդամատոմս:
Հարցին, թե ի՞նչը դրդեց նախարարին դառնալ ԵԿՄ անդամ, վերջինս պատասխանել է՝«երկրի սիրուց դրդված»:
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ամիսներ առաջ դուրս է եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից՝ հայտարարելով, որ իր համար այլևս նպատակահարմար չէր ՕԵԿ-ում մնալ: