«Բանակը ներքաղաքական իրադարձություններին չի միջամտել, բանակը կարող է համապատասխան միջամտություններ իրականացնել միայն ու միայն համապատասխան ցուցման, որոշման դեպքում ՝այն էլ երկրի կարևորագույն օբյեկտների պաշտպանությունը իրականցնելու համար: ԵՊՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն հարցադրմանը, թե արդյոք «թեժ աշնան շրջանակներում», կամ առահասարակ, որ դեպքերում բանակը կմիջամտի ներքաղաքական իրադարձություններին:
Սեյրան Օհանյանը չհամաձայնեց նաև այն դիտարկմանը, թե 2008-ին բանակը խառնվել է ներքաղաքական իրադարձություններին: