Հոլիվուդյան դերասան ու ռեժիսոր Ջորջ Քլունին կարժանանա Սեսիլ Դեմիլյայի անվան հատուկ «Ոսկե գլոբուս» արձանիկի, որը շնորհվում է զվարճանքների աշխարհում ունեցած ակնառու ավանդի համար:
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ. հունվարի 11-ին: Հաղորդավարները կլինեն կատակերգակ դերասանուհիներ Թինա Ֆեյն ու Էմի Փոլերը՝ հայտնում է Variety-ն:
«Ես մեծացել եմ հեքիաթասացների ընտանիքում: Ինձ դուր է գալիս սեփական տաղանդը դրսևորելու հնարավորությունն ու դա աղմուկով անելը»,- ասել է դերասանը պարբերականին տված հարցազրուցում: