Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի պատրաստվում նահանջել և մտադիր է նոր ձեռքբերումներ կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Տեղեկությունների համաձայն` ֆրանսիացի մասնագետը ցանկանում է հզորացնել թիմի պաշտպանության գիծը: Այդ նպատակով նա 50 մլն ֆունտ կպահանջի լոնդոնյան ակումբի ղեկավարներից:
Վենգերը մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սամի Խեդիրայի և Հռոմի «Ռոմա»-ի խաղացող Կոստաս Մանալոսի տրանսֆերները: