Նոր Զելանդիայի Ազգային կուսակցության դեմ հայց է ներկայացվել՝ ռեփեր Էմինեմի Lose Yourself երգը ընտրությունների նախաշեմին (ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 20-ին) քաղաքական գովազդում անօրինական օգտագործելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Երգչի երգերի ձայնագրման ընկերությունը հայտարարել է դատական գործընթացի մեկնարկի մասին:
Նշվում է, որ հայցը ներկայացրել են հենց սինգլի սեփականատերերը, ոչ թե ռեփերն անձամբ:
Իր հերթին, Նոր Զելանդիայի իշխող կուսակցությունը հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ հեղինակային իրավունքը չի խախտվել: