Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է, որ երջանիկ է «Սթեմֆորդ Բրիջ»-ում:
«Ես այստեղ ինձ լավ եմ զգում: Երջանիկ եմ «Սթեմֆորդ Բրիջ»-ում: Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Չելսի»-ի հետ: Դա է ամենակարևորը:
Նշանակություն չունի, թե ով է գոլ խփում, ով փոխանցում կատարում, ով պաշտպանվում: Կարևորն այն է, որ մենք թիմային խաղ ենք ցուցադրում»,- Daily Mail-ը մեջբերում է 27-ամյա իսպանացու խոսքերը: