Հյուսիսային Կորեան սկսել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ կրելու ունակ սուզանավի մշակումը, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ նման աշխատանքների նշաններ հայտնաբերել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետախուզությունը:
Ներկայումս, հավանաբար, Հյուսիսային Կորեան զբաղվում է սուզանավերի համար ուղղահայաց տիպի արձակման սարքավորումների ստեղծմամբ:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի զինանոցում առայժմ բալիստիկ հրթիռներով ոչ մի սուզանավ չկա: