ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը պատրաստ է մտնելու Ռադա:
Եվրոպական ինտեգրման հարցերով կոմիտեն խորհրդարանին խորհուրդ է տվել ամբողջությամբ ընդունել համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է Գերագույն ռադայի մամլո ծառայությունը:
Համապատասխան որոշումը կոմիտեն ընդունել է այսօր առավոտյան կայացած արտահերթ նիստին: Կոմիտեն միաձայն՝ 9 կողմ ձայներով, Ռադային խորհուրդ է տվել աջակցել համաձայնագրի վավերացման մասին օրենքին: