Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ իր թիմը դեռ ձևավորման փուլում է:
«Մենք պետք է մոռանանք «Ռեալ»-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Իհարկե, «Բեռնաբեու»-ում տարած երեք միավորը մեզ համար շատ կարևոր նվաճում է: Երկրպագուներն ուրախ են, քանի որ նախկինում «Ատլետիկո»-ն երբեք երկու անգամ անընդմեջ չի հաղթել «Ռեալ»-ին Լիգայի շրջանակներում:
Սակայն պետք չէ մոռանալ, որ «Ատլետիկո»-ն ձևավորման փուլում է: Թիմ են եկել 10 նորեկներ: Մենք դեռ պետք է աշխատենք, որպեսզի բարելավենք թիմային խաղը»,- ESPN-ը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը: