Ամեն օր Իրաքից Ջեյհան է մտնում մոտ 200 հազար բարել նավթ, բայց մենք գիտենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորման նավթը մեզ մոտ չի հայտնվում: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Նրա խոսքով՝ որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե ԻԼԻՊ-ը սև շուկայով նավթ է վաճառում Թուրքիային, սուտ է:
«Նման ապատեղեկատվությունը տարածվում է Թուրքիայի միջազգային համբավին հարվածելու նպատակով»,- ասել է Յըլդըզը:
Նա հավելել է, որ Թուրքիան զեկույցներ է ստանում, թե որտեղից է արդյունահանվել նավթը, և ստույգ գիտի, որ այն ստացվում է Էրբիլից և Բաղդադից: