Իսրայելը որոշել է դադարեցնել զենք, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր Ուկրաինա մատակարարելու գործարքը՝ մտավախություն ունենալով Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացումից: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Գործակալության տվյալներով՝ Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը հաստատել է Aeronautics կոնցեռնի արտադրած անօդաչու թռչող սարքերի՝ Կիևի կողմից գնման մասին գործարքը: Սակայն երկրի ԱԳՆ-ը, որը ևս պետք է համաձայնություն տա մատակարարումների համար, արգելափակել է գործարքը:
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում այդ որոշումը: