Ֆիլիպինների կողմից եկած խաղաղօվկիանոսյան «Քալմեջի» թայֆունը կաթվածահար է արել կյանքը Հոնկոնգում: Մեգապոլիսը հեղեղված է տեղատարափ անձրևներով, իսկ սրընթաց քամու արագությունը հասնում է մինչև 166 կմ/ժ-ի: Վատ եղանակի պատճառով փակվել են դպրոցները, կառավարական հաստատությունները, բանկերը: Առավոտյան առևտուր չի իրականացվել Հոնկոնգի ֆոնդային բորսայում՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Չեկ Լապ Կոկ» միջազգային օդանավակայանում չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել տասնյակ ավիաչվերթներ: Ալիքների պատճառով դադարեցվել է լաստանավային հաղորդակցությունը:
Օդերևութաբանների տվյալներով՝ ներկայում թայֆունի էպիկենտրոնը Հարավչինական ծովում է՝ Հոնկոնգից 390 կմ հարավ-արևմուտք: