Ավստրալացու սերը փրկել է իր ոսկե ձկնիկի կյանքը: Ջորջ անունով ձկան կյանքին վտանգ էր սպառնում ուռուցքի պատճառով, որի հեռացման համար պահանջվում էր 200 դոլար: Այս մասին հայտնում է ABC-ն:
Նշվում է, որ անզգայացմամբ կատարված վիրահատությունը տևել է 45 րոպե:
Բարեհաջող վիրահատությունից հետո 10-ամյա ձուկը կրկին կարողանում է լողալ: