«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն իր կարծիքն է հայտնել ՔՓՌ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Հիշեցնենք` այն կոլումբիացի ֆուտբոլիստի մեկնարկային հանդիպումն էր «Օլդ Թրաֆորդ»-ում:
«Հիանալի էր: Ես մոտ էի գոլ խփելուն, բայց դարպասապահը գերազանց գործեց: Հուսով եմ, որ կարող եմ գոլի հեղինակ դառնալ արդեն հաջորդ հանդիպմանը: Ուրախ եմ հաղթանակի համար և բավականություն եմ ստանում պահից:
«Օլդ Թրաֆորդ»-ը յուրատեսակ մարզադաշտ է, լեգենդար կառույց: Թիմի հետ քայլ առ քայլ առաջ կգնանք: Շուտով նորեկներն այստեղ ավելի լավ կզգան: Հուսով եմ` այսպես էլ կշարունակենք,- «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ֆալկաոյի խոսքերը: