Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

Աղջիկը «փախել» է սիրած տղայի հետ, բայց ոստիկանությունում «ձևակերպել» են որպես բռնի առևանգում

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Սոնիկ Բալյանի (անուն-ազգանունը փոխված է) գործի դատական քննությունը:
42-ամյա Սոնիկն ամուսնու և երկու դուստրերի հետ է բնակվել:

2014 թվականի հունվարի 1-ին նրանք ընտանյոք հանդերձ գնացել են ամուսնու եղբոր տուն՝ Նոր տարին շնորհավորելու: Այնտեղ են եղել վերջինիս որդու ընկեր Գուրգենի ծնողները: Նրանք տեսել են Սոնիկի դուստր Մանուշին (անունները փոխված են), հավանել են և, տուն գնալով, հայտնել են իրենց որդուն:

Ապրիլ ամսին Գուրգենը ծնողների հետ գնացել է Սոնիկենց տուն՝ Մանուշի ձեռքը խնդրելու:

Հայկական «ադաթի» համաձայն՝ Գուրգենն ու Մանուշն առանձնացել են, որ զրուցեն ու միմյանց ճանաչեն:

Մանուշն առանձնազրույցի ժամանակ անկեղծորեն ասել է, թե ինքը հավանում է Գուրգենին, բայց հայրն էն գլխից դեմ է իրենց ամուսնությանը: Դրա համար էլ ինքը, որպես ծնողասեր դուստր, պետք է առանձնազրույցի ավարտին ծնողներին ասի, թե Գուրգենին բոլորովին չի հավանել:

Գուրգենն ու ծնողները մերժված՝ հեռացել են: Մանուշի հայրը շատ գոհ է եղել:

Սակայն դրանից հետո Մանուշն ու Գուրգենը հանդիպել են:
Երիտասարդները պայմանավորվել են, որ Մանուշը հոր բացակայության ժամանակ Գուրգենի հետ հեռանա հայրական տնից՝ ամուսնանալու և երջանկանալու նպատակով:

Մինչ այդ Մանուշը մորը՝ Սոնիկին հայտնել էր, որ իրականում հավանել է Գուրգենին ու ցանկանում է նրա հետ ամուսնանալ:

Մայրը համաձայնել է, որ աղջիկը հորից թաքուն հեռանա տնից և ամուսնանա:

2014 թվականի ապրիլի 29-ին Մանուշը զանգել է Գուրգենին ու ասել, թե հայրը տանը չէ, նա կարող է գալ իր հետևից, ինքը կազմուպատրաստ է:

Գուրգենն իր հերթին զանգել է երկու ընկերներին, նրանցից մեկի «ԲՄՎ»-ով ժամը 18-ի սահմաններում գնացել են Մանուշենց տան մոտ:

Գուրգենն իջել է մեքենայից, միայնակ մտել հարսնացուի տուն, Մանուշին վերցրել է, նստել ընկերոջ մեքենան, և ուրախ-երջանիկ հեռացել են:

Տանը մնացած Սոնիկը, ամուսնու զայրույթից վախենալով, մի սուտ պատմություն է ներկայացրել նրան, թե ինչպես Գուրգենն ու իր երկու ընկերները մտել են իրենց տուն, Մանուշի նկատմամբ բռնություն են գործադրել և նրա կամքին հակառակ առևանգել են:

Այս պատմությունը որպես հանցագործության մասին հաղորդում, Սոնիկը շարադրել է նաև ոստիկանությունում:

Երբ պարզվել է, որ Մանուշին չեն առևանգել, քրեական գործ է հարուցվել Սոնիկի նկատմամբ՝ սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Սոնիկն իրեն մեղավոր է ճանաչել, բայց հրաժարվել է ցուցմունք տալուց:

Նախաքննության ընթացքում նա տվել է խոստովանական ցուցմունքներ:

Փաստորեն, տիկին Սոնիկը ամուսնու զայրույթից ավելի շատ է վախեցել, քան օրենքից: Նա դատարանում խնդրել է իր նկատմամբ մեղմ պատիժ սահմանել:

Ընդհանուր իրավասության դատարանը Սոնիկ Բալյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման: Կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել 1 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում