Այն թիմը, որը 2015 թվականի հունիսի 6-ին գլխավերևում կպահի Չեմպիոնների Լիգայի գավաթը, ՈւԵՖԱ-ից երաշխավորված պարգևավճար կստանա 37.4 մլն եվրոյի չափով: Լրացուցիչ պարգևավճար ապագա չեմպիոնը կստանա հեռուստահեռարձակումներից ստացված գումարից:
Մրցաշարի խմբային փուլի բոլոր մասնակիցները նվազագույնը 8.6 մլն-ական եվրո կստանան:
Ընդամենը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության այսօր մեկնարկող մրցաշրջանի 32 մասնակիցների միջև ՖԻՖԱ-ն կբաշխի 900 մլն եվրո: