Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի` Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղից առաջ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հույս է հայտնել, որ իր սաները լավ խաղ կցուցադրեն: Մասնագետը նշել է, որ ուսումնասիրել են մրցակցին, բայց դա որևէ առավելություն չի տա իր թիմին:
«Արսենալ»-ի և «Բորուսիա»-ի հանդիպումները միշտ դիտարժան են ստացվում, բայց բարդ: Այն փաստը, որ մենք արդեն մի քանի անգամ հանդես ենք եկել միմյանց դեմ, ոչ մի առավելություն չի տալիս:
Սաներս ֆիզիկապես հիանալի են պատրաստված: Հուսով եմ` այդ փաստը կօգնի մեզ»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վենգերի խոսքերը:
Հիշեցնենք` «Բորուսիա» – «Արսենալ» խաղը կկայանա այսօր`սեպտեմբերի 16-ին: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։