Մյունխենի «Բավարիա»-ի երկրպագուները դիմել են ՈւԵՖԱ-ին` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի` ԲԿՄԱ-ի դեմ արտագնա խաղին ներկա գտնվելու թույլատրություն ստանալու խնդրանքով:
Գերմանացի երկրպագուները խնդրել են վերլուծել իրավիճակը: Մյունխենյան ակումբի բազմաթիվ երկրպագուները տոմսեր են գնել վիճակահանությունից անմիջապես հետո, սակայն արդեն հաջորդ օրը տեղեկացել են, որ հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսատեսի:
Հիշեցնենք` ՈւԵՖԱ-ն պատժել էր ԲԿՄԱ-ին, որը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում մեկ խաղ անցկացնելու է առանց երկրպագուների: Ակումբը տուգանվել էր նաև 50 հազար եվրոյի չափով:
Պատճառը` մրցաշարի նախորդ մրցաշրջանի խմբային փուլի վերջին` «Վիկտորիա Պլզեն»-ի դեմ հանդիպմանը ֆուտբոլիստներին հասցեագրված ռասիստական բնույթի արտահայտություններն են, որ կատարել էին ԲԿՄԱ-ի երկրպագուները: