Tuesday, 16 04 2024
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24

Գևորգյան հոգևոր ճեմարանի 2014-2015 թթ. ուսումնական տարվա բացման հանդիսությունը` Մայր Աթոռում

Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2014-2015 թթ. նոր ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը:

Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները:

Տերունական աղոթքից, ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերից հետո` 2014-2015 թթ. նոր ուսումնական տարվան ընդառաջ, ողջույնի և բարիգալստյան խոսք ասաց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: «Ճեմարանն իբրև կրթական հաստատություն ունի ավանդույթներ, որ հավիտենապես անշարժ են: Այս իմաստով այն պահպանողական է, սակայն միևնույն ժամանակ, նա այն եզակի կրթական հաստատությունն է, որի յուրաքանչյուր տարին խոստանում է լինել անցածից տարբեր, նոր` բառիս ամենալայն իմաստով, որովհետև Ճեմարանը մի յուրահատուկ առաքելության կրող է, որն իրականացնելու համար անհրաժեշտ է հաղթահարել որոշակի խոչընդոտներ, որոնք փոխվում են ժամանակի հետ: Ուստի ամեն տարի Ճեմարանի համար մի նոր ժամանակի սկիզբ է, որին պետք է Ճեմարանն իր առաքելությանն ենթարկի: Այս տարին նույնպես խոստանում է մի նոր ուղի ճեմարանի համար, որն իր փորձառությամբ անցածի կրկնությունը չէ, սակայն անցած հանձնառության վերահաստատումը: Այս տարի սակայն Գևորգյան ճեմարանի համար յուրահատուկ է լինելու նաև այն իմաստով, որ լրանում է հաստատության հիմնադրման 140-ամյակը: Այս տարին, հետևաբար, ոչ միայն վերաարժևորման առիթ պիտի լինի Ճեմարանի առաքելության համար, այլև նոր ներշնչման հնարավորություն պետք է ընձեռի մեզ՝ լինելու այն ինքնության կրողները, որով կերտվել են այս հաստատության փառքի էջերը», – նշեց Գևորգ Սրբազանը: Հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչն անդրադարձավ նաև ընդունելության քննությունների արդյունքներին` տեղեկացնելով, որ Գևորգյան ճեմարան ընդունվել է 30 ուսանող, Վազգենյան դպրանոց` 15, Հառիճի Թրբանճյան ընծայարան` 22, իսկ Քահանայից պատրաստման լսարանում ուսումնառության համար դիմել է 15 անձ: Խոսելով ուսանողների հավաքագրման մասին` Սրբազանը հայտնեց ներկաներին, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ճեմարանում հիմնվել է Հասարակության հետ կապերի և քարոզչության գրասենյակ, որի հիմնական առաքելությունն է զբաղվել հոգևոր կրթության քարոզչությամբ Հայաստանում և Սփյուռքում` ի գործ դնելով ինչպես կենդանի ու անմիջական շփումները, այնպես և Ժամանակակից տեխնիկական միջոցները:

Իր խոսքում Գևորգ Սրբազանն անդրադարձավ ճեմարանի ամբիոնների կողմից հրատարակության պատրաստվող 10 դասագրքերին ու հոգևոր-կրթական հաստատությունների դասախոսների կողմից հրատարակության ներկայացված գիտական մենագրություններին, որոնցից շատերը կարևոր նվաճումներ են հայագիտության բնագավառում: Ներկայացվեցին Հայաստանի և արտերկրի տարբեր բարձրագույն կրթական և հոգևոր հաստատությունների ու ճեմարանի միջև ձևավորված փոխհամագործակցության արդյունքները:

Հավարտ վերատեսչի խոսքի, հայրենասիրական բնույթի բանաստեղծություններով ու երգերով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն ու երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի:

Ճեմարանի նոր ուսումնական տարվա բացումն ամբողջացավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը նախ իր գնահատանքը բերեց ճեմարանի դասախոսական կազմին: «Գևորգյան հոգևոր ճեմարանը, ինչպես գիտեք, անցնող 140 այդ տարիների ընթացքին մեծ ներդրում ունեցավ ազգային մեր կյանքում: Այս հաստատության լուսեղեն հարկի ներքո դասավանդեցին մեծանուն մտավորական գործիչներ, նաև այս հաստատությունից դուրս եկան մեր ժողովրդին փառք ու պատիվ բերող գիտության ու մշակույթի ականավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև` հոգևոր առաջնորդներ, ովքեր իրենց աշխատանքով կերտեցին այս հաստատության փառքը և նորովի, նոր փայլով, նոր պայծառությամբ լուսավորեցին Հայոց աշխարհի գիտական միտքը: Այսօր այդ փառքի կրողները և այդ առաքելության շարունակողները դուք եք, սիրելի մանկավարժներ, և մենք մաղթում ենք, որպեսզի դուք նույն հավատով, նույն գիտակցությամբ իրականացնեք ձեր աշխատանքները, որպեսզի ձեր նվիրյալ ջանքերը բերեն արժանի պտուղներ», – ասաց Վեհափառ Հայրապետը: Մեծապես կարևորելով տեսչության անդամների աշխատանքը Նորին Սրբությունը հորդորեց երերուն քայլերով դեպի հոգևոր հաստատություն եկած սաների համար Տիրոջ նմանությամբ լինել ծնող, եղբայր ու հոգևոր խորհրդատու և մշտապես հայրախնամ հոգածություն իրականացնել ճեմարանականների կրթական, դաստիարակչական գործի մեջ:

Ամենայն Հայոց Հայրապետը նաև իր հայրական պատգամը բերեց ճեմարանականներին. «Մենք ցանկանում ենք, որ մեր յուրաքանչյուր սանի սիրտ լցվի սիրով, լցվի վստահությամբ այս հաստատության առաքելության նկատմամբ, և նրանց հոգիներում, նրանց սրտերի մեջ ձևավորվի գիտակցությունը, որ այս հաստատության ընծայած ուղին ազգի ծառայության լավագույն ուղիներից մեկն է, և նրանք սիրով ընդառաջ գնան Եկեղեցու մեջ ծառայություն մատուցելու աստվածապարգև շնորհի ընկալմանը: Սիրելի սաներ, բացառիկ շնորհ է այս հաստատության մեջ ուսանել, որովհետև աստվածադիր հաստատություն է սա: …1700-ամյա այս հաստատության սանը լինելը և´ շնորհ է, և´ փառք է, և´ առավել պատասխանատվություն, որպեսզի ձեր տկար ուսերի վրա կարողանաք վերցնել փառավոր վարկը, փառավոր առաքելությունն այս հաստատության և ջանաք ավելի շենշող դարձնել այն, ավելի լուսավոր դարձնել այն, որպեսզի ձեր ջանքերով, ձեր հավատքով, ձեր աշխատանքով ճշմարտությունը, արդարությունը ուղեկցեն մեր ժողովրդին բոլոր իրավիճակներում, բոլոր պահերին, որպեսզի ապրեն մեր Տիրոջ վարդապետած բարոյական արժեքներով»: Նորին Սրբությունը նաև հորդորեց ճեմարանի սաներին լավագույնս օգտագործել նրանց ընձեռված ուսման հնարավորությունը և ամբարել իմաստություն ու փորձառություն, զորացնել իրենց հոգիներում հավատքի ապրումը:

Խոսքի ավարտին վերստին իր գնահատանքն ու օրհնությունը բերելով ամենքին` Հայոց Հայրապետը մաղթեց, որ Տերն իր զորակցությամբ արգասավորի նրանց ջանքերը:

Բացման հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում