ԱԶ-ի գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենը, ով առողջական խնդիրներ ուներ, կվերսկսի աշխատանքը թիմի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 49-ամյա մասնագետը կարող է հեռանալ աշխատանքից` առողջական խնդիրներ ունենալու պատճառով: Ակումբի ղեկավարությունը նրան մինչև սեպտեմբերի 14-ն արձակուրդ էր տրամադրել: ԱԶ-ն և վան Բաստենը դիտարկել են պայմանագիրը վաղաժամկետ լուծարելու հնարավորությունը:
Սակայն բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ մասնագետը կարող է շարունակել զբաղվել մարզչական գործունեությամբ: