Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ ժամը 14.00-ին (Երևանի ժամանակով) Գերագույն ռադայում կսկսվի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման ընթացակարգը: Այս մասին հայտնի է դառնում Պորոշենկոյի թվիթերյան էջից:
«Այսօր, Կիևի ժամանակով ժամը 13.00-ին, Ռադայում կսկսենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման ընթացակարգը՝ Եվրախորհրդարանի հետ միաժամանակ»,- գրել է Պորոշենկոն:
Նախօրեին Պորոշենկոն Գերագույն ռադայի վավերացմանն էր դրել ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի օրինագիծը: