ԱՄՆ պատասխան միջոցառումներ կձեռնարկի Սիրիայի ՀՕՊ-երի դեմ, եթե դրանք խանգարեն ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին, և եթե դրանց թիրախը լինեն ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի աղբյուրին:
Նշվում է, որ ԱՄՆ-ը տեղեկացված է Սիրիայի բանակի ՀՕՊ-երի տեղակայման, դրանց հրամանատարական և վերահսկողության կենտրոնների գտնվելու վայրի մասին: Եթե Սիրիայի իշխանությունները որոշեն սպառնալ գրոհայինների դեմ ավիահարվածներին, «վտանգի կենթարկեն իրենց ՀՕՊ-երը»: