Baidu ընկերությունը ստեղծել է Kuaisou անվանմամբ ինովացիոն չինական փայտիկներ՝ ուտելիքի համար, որոնք հատուկ հաղորդիչների օգնությամբ կարող են որոշել սննդամթերքի թունավորվածությունը: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Օրինակ՝ փայտիկը բուսական յուղի մեջ թաթախելու դեպքում այն սմարթֆոնին հաղորդագրություն է ուղարկում դրա պիտանելիության մասին: Փայտիկի վրա կարմիր լույս է վառվում, եթե բուսական յուղը թարմության ցուցանիշ է ունենում: Իսկ եթե ուտելիքն անվտանգ է, այն վառվում է կապույտ լույսով:
Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները, առայժմ հայտնի չէ՝ այդ փայտիկները կունենա՞ն զանգվածային արտադրություն: