Ինչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի` սեպտեմբերի 15-ին Հռոմում անցկացված վիրահատությունը հաջող է անցել: Instragram-ի իր էջում հայ ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել բոլորին` աջակցության համար:
«Շնորհակալ եմ պրոֆեսոր Մարիանիին: Վիրահատությունս հաջող է անցել: Ամեն ինչ կարգին է: Այսօր ես երկար ճանապարհի սկզբնամասում եմ: Կվերադառնամ ավելի ուժեղ:
Շնորահակալ եմ բոլորին, ով աջակցել է ինձ: Վերջին մի քանի ամիսները շատ բարդ էին ինձ համար»,- գրել է Արասը, ով, հիշեցնենք, վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի ընտրանու դեմ ընկերական հանդիպման ժամանակ: