Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի` Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ խաղից առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է նախաղային մամուլի ասուլիսին:
«Շատ հետաքրքիր խաղ է սպասվում: Իհարկե, կցանկանայի գոլ խփել: Սակայն ամենակարևորը թիմի հաղթանակն է: Այն, որ կբացակայեն հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստներ, մեզ համար արդեն սովորական է դարձել: Առաջին անգամ չենք նման իրավիճակում հայտնվում:
Լավ է, որ Կագավան «Բորուսիա» է վերադարձել: Խաղադաշտում մեր համագործակցությունը կարծես ստացվում է»,- ruhrnachrichten.de-ն մեջբերում է Մխիթարյանի խոսքերը: