Friday, 29 03 2024
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր

Նոր գինին հին տիկերում չեն պահում. քննչական կոմիտեի նախագահի տեղակալներն անկախության առումով հավատ չեն ներշնչում

Այսպիսով, քննչական կոմիտեն արդեն լիարժեք է: Ուրբաթ օրը Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել քննչական կոմիտեի նախագահի չորս տեղակալներ նշանակելու մասին: Տեղակալներից մեկը Արթուր Ղամբարյանն է, որը մինչև նախորդ տարեվերջ Գլխավոր դատախազության իրավական ապահովման բաժնի պետն էր: Մյուս երեք տեղակալներն են Արամ Թամազյանը, որը մինչ այդ գլխավոր դատախազի տեղակալն էր: Երրորդ տեղակալը մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն է, և վերջինը՝ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը: Վերջինս կհամատեղի նաև ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի, իսկ Վ. Հարությունյանը՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնը: Հարկ է նկատել, որ տեղակալները բոլորն էլ Սերժսարգսյանական կադրեր են: Արամ Թամազյանը Աղվան Գառնիկիչի հետ տասնյակ տարիների աշխատելու փորձ ունի: Վահագն Հարությունյանը մեկ անգամ չէ, որ խրախուսվում է մարտի 1-ի գործը հաջողությամբ փակուղի տանելու համար: Արմեն Հարությունյանը նույնպես «հին գել» է համարվում, և Գևորգ Կոստանյանի գլխավոր դատախազ նշանակվելուց հետո հենց նա էր համարվում զինդատախազի ամենահավանական թեկնածուն, քանի որ նույնպես վայելում է Սերժ Սարգսյանի հովանավորչությունը: Ինչ վերաբերում է Արթուր Ղամբարյանին, ապա միայն նա է, որ հանրության և ոլորտի ներկայացուցիչների մոտ հայտնի է որպես իրավաբան-գիտնական:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն առանձնապես մեծ սպասելիքներ չունի այս նոր կառույցից, ոչ էլ նշանակումներից: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների նշանակումը նա բնութագրում է հայտնի խոսքով. «Նոր գինին հին տիկերում չեն պահում: Մենք տեղակալների պաշտոնում տեսնում ենք հին մարդիկ, ովքեր իրենց ողջ գործունեությամբ հանրությանն արդեն ծանոթ են: Ընդ որում՝ ծանոթ են ոչ դրական առումով: Հանրությունը նրանց ծանոթ է որպես տարբեր գործերով իշխանության կամակատարներ, որոնք այդ գործերին տվել են ոչ թե կոնկրետ լուծումներ, այլ ընդամենը կատարել են վերևից իջեցված քաղաքական պատվերներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իշխանյանը՝ հավելելով. «Ես սպասում էի՝ իրականում անկախ կառույց կլինի, բայց ինչպես տեսնում ենք, Հայաստանում շատ կառույցներ հորջորջվում են անկախ, բայց իրականում մեկը մյուսին շղթայված կառույցներ են, որը երբեմն բերում է շահերի բախման: Այսինքն՝ ուզում եմ ասել, որ այդ նոր կոչված կառույցը բոլորովին էլ նոր չէ, այլ նախորդների շարունակությունը: Դրա ապացույցն էլ տեղակալների նշանակումն է: Այդքանից հետո սպասել, որ այդ կառույցն անկախ կգործի և կծառայի օրենքի շահին և օրենքի տառին համապատասխան, ես ինքս չեմ հավատում»:

Այնուամենայնիվ, Իշխանյանի խոսքով, Հայաստանի քաղաքական համակարգն իմանալով կարելի է ասել, որ այս կառույցն ավելի հզոր է լինելու, քան ոստիկանությունը, բայց չի կարողանա ինքնուրույն որոշում կայացնել այս կամ այն գործով: «ՀՔԾ-ն, դատախազությունը նույնպես անկախ կառույցներ են, բայց մենք երբեք չենք տեսել նրանց անկախությունը, այլ միշտ ականատես ենք եղել քաղաքական պատվերների կատարման»:

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը, հակառակը, կարծում է, որ այդ շահերի բախումը, զսպումների ու հակակշիռների մեխանիզմը կբերի ավելի լավ արդյունքի: «Իշխանությունների բաժանման սկզբունքը շատ ավելի լավ է աշխատում: Շատ ավելի լավ է, երբ հանցագործներին բռնելը և նախաքննությունը առանձին մարմիններ են անում, որովհետև կառույցը կաշկանդված չի լինի, ասենք, ոստիկանության հետաքննիչների արած սխալներով: Նոր քննչական կոմիտեի ստեղծմամբ մենք կունենանք տարբեր մարմիններ, որոնք կաշկանդված չեն լինի գործի քննությամբ, որում, ասենք, ոստիկան է ներգրավված»,-ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ այդքանից հետո մնում է միայն, որ ստվերային մեխանիզմները չաշխատեն, ինչի վտանգը կա: «Ինքնին երևույթը լավ է, որ առանձին քննչական կոմիտե կա, բայց վատ է, որ մի քանի կառույցների քննչական մարմինները դուրս մնացին այս կառույցից, որը բացառապես քաղաքական որոշման արդյունք էր: Բայց ամեն դեպքում լավ է այն իմաստով, որ այլևս չի լինի գերատեսչական շահ ասվածը»,- եզրափակեց Ղազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում