Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Տուգանքների խնդրով ՕԵԿ խմբակցությունը սեպտեմբերի 29-ի երեկոյան ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում

«Օրինաց երկիր» խմբակցությունը սեպտեմբերի 29-ին արտահերթ նիստ է հրավիրում: Խմբակցությունը ցանկանում է, որ այդ օրը քննարկվի իրենց ներկայացրած օրինագծերի փաթեթը, որը վերաբերում է հիմնականում երթևեկության կանոնների խախտման հետևանքով վարորդների նկատմամբ ոստիկանության կիրառած տուգանքների պատճառով նրանց բանկային հաշիվները կալանքի տակ առնելու խնդրին: Հիշեցնենք, որ այդ խնդրի պատճառով այսօր հարյուր հազարավոր մարդկանց բանկային հաշիվներն ամբողջությամբ գտնվում են կալանքի տակ, և նրանք չեն կարողանում օգտվել իրենց գումարներից:

Ճիշտ է, անցյալ շաբաթ Հանրապետական խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը նույնպես նույն խնդրի վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել, և այն ընդունվեց, բայց դա հարցը մասամբ է լուծում: ՀՀԿ-ական պատգամավորի օրինագիծն առաջարկում է կալանք դնել քաղաքացու ոչ թե ողջ բանկային հաշվի վրա, այլ այնքան մասի, որքան կազմում է տուգանքի չափը: Ա. Հովհաննիսյանի նախագիծը փորձում է ավելի հստակեցնել ծանուցման մեխանիզմները, որպեսզի քաղաքացին պատշաճ ձևով տեղեկացված լինի իր կատարած խախտման, դրա տուգանքի չափի կամ դրա հետ կապված դատական գործընթացի մասին: Բայց Ա. Հովհաննիսյանի նախագիծը հարցն ամբողջությամբ չի կարգավորում:

ՕԵԿ-ի օրինագիծը առաջարկում է մարդկանց գույքի վրա կալանք չդնել ոստիկանության դիմումով և դատական ակտերի հարկադիր կատարողի պահանջով: Այժմ գործում է այնպիսի մեխանիզմ, որ ոստիկանությունը դիմում է ԴԱՀԿ-ին, վերջինս էլ որոշում է ընդունում ու կալանքի տակ առնում քաղաքացիների բանկային հաշիվները: ՕԵԿ-ը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերով առաջարկում է մարդկանց հաշիվները կալանքի տակ առնել ոչ թե ԴԱՀԿ-ի որոշման, այլ միայն դատարանի որոշման հիման վրա: Եվ խնդիրն այս դեպքում չի վերաբերում միայն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հետևանքով գոյացած տուգանքներին ու բանկային հաշիվները կալանքի տակ առնելուն: ՕԵԿ-ի նախագիծն ավելի ընդհանրական է և ենթադրում է՝ ընդհանրապես մարդկանց սեփականությունը առանց դատարանի որոշման չպետք է կալանքի տակ առնել: Հակառակ դեպքում դա կդառնա հակասահմանադրական քայլ, ինչը արվում է ավելի քան կես տարի:

Հարկ է նաև նշել, որ անցած տարեվերջին, երբ կառավարությունը Ազգային ժողով էր ներկայացրել վերը նշված օրենքներում փոփոխություններ անելու նախագիծը, որի համաձայն՝ քաղաքացիների գույքը կալանքի տակ առնելու համար դատարանի վճիռը պարտադիր չէր, և բավարար էր միայն ԴԱՀԿ-ի որոշումը, ՕԵԿ-ը՝ որպես կոալիցիայի անդամ, կողմ էր քվեարկել դրան: Իսկ հիմա, երբ այդ կուսակցությունն արդեն ընդդիմություն է, հակառակ նախաձեռնությունն է ներկայացրել:

Ավելացնենք նաև, որ վեր նշված օրինագծերը քննարկելու համար արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաքն ՕԵԿ-ն արդեն իրականացրել է և համապատասխան թերթիկն այսօր հանձնել է ԱԺ քարտուղարություն: Ստորագրահավաքին մասնակցել են ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն», «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցությունների, ինչպես նաև ՕԵԿ-ի 44 պատգամավորներ: Արտահերթ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ի երեկոյան, հերթական նիստից անմիջապես հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում