Ուկրաինայի կառավարությունը պատրաստել է Ռուսաստանի Դաշնության 200 ֆիզիկական և իրավաբանական անձանցից կազմված ցուցակ: Նրանց վրա կտարածվեն անձնական պատժամիջոցներ՝ հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, պատժամիջոցները կվերաբերեն առաջին հերթին մուտքի արգելքին:
Խոսվում է նաև ակտիվների սառեցման, սեփականաշնորհումներին մասնակցելու արգելքի մասին:
Նա չի հստակեցրել, թե ցուցակում կոնկրետ ովքեր են ընդգրկված: