ԱՄՆ Իլինոյս նահանգի միջնակարգ դպրոցի մոտ 100 աշակերտներ թունավորվել են շմոլ գազից և հոսպիտալացվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Դեպքը գրանցվել է Ժիրար քաղաքի North Mac Intermediate School դպրոցում: Դպրոցի տնօրենի խոսքերով՝ հոսպիտալացման ժամանակ աշակերտները գիտակից վիճակում էին և կարողանում էին խոսել: Բացի այդ, տեղի հիվանդանոցներում չընդունված աշակերտներին տեղավորել են մոտակայքում գտնվող եկեղեցում:
Նախնական տվյալներով՝ գազի արտահոսքի աղբյուրը կարող էր լինել ջրատաքացուցիչը: