«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ բավականին թեժացել է վեճը խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի միջև: Փոստանջյանը մշտապես անհարմար վիճակներ է ստեղծում` դաժանաբար քննադատելով «քառյակին», գումարած դրան էլ, պնդում է, որ կուսակցությունը պետք է դեմ լինի ցանկացած սահմանադրական բարեփոխմանը և կիսի ԼՏՊ-ի այն տեսակետը, որ սահմանադրական հանրաքվեն պետք է վերածել «ռեժիմի հեռացմանը»: Սակայն Ռուբիկ Հակոբյանն ավելի հակված է փոքր-ինչ առավել կառուցողական մոտեցումներին, առավել ևս, որ ԲՀԿ առաջնորդն իր հարցազրույցում զգալիորեն հանել է սահմանադրական փոփոխությունների նկատմամբ կատեգորիկ ժխտական մոտեցումը, և անգամ ԲՀԿ օսկանյանական թևը ստիպված է կրկնել, որ իրենք դեմ չեն բարեփոխմանը, իրենք դեմ են դեռ չհրապարակված փաթեթի գովաբանմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում