Բրիտանական Quacquarelli Symonds (QS) ընկերությունը հրապարակել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ամենամյա վարկանիշը: Առաջին տեղը, ինչպես և մեկ տարի առաջ, զբաղեցրել է ամերիկյան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրան հաջորդում է բրիտանական Քեմբրիջի համալսարանը, որը բարելավել է ցուցանիշը 2013-ի համեմատ: Եռյակը եզրափակում է Լոնդոնի կայսերական քոլեջը: Դրանց հաջորդում է Հարվարդի համալսարանը: Հինգերորդ հորիզոնականը կիսել են Օքսֆորդի համալսարանն ու Լոնդոնի համալսարանական քոլեջը: Ամերիկյան բուհեր՝ Ստենֆորդի համալսարանը, Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտը, Փրինսթոնյան և Յելի համալսարաններն ընդգրկված են տասնյակում: