Բանգլադեշի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի փոփոխությունը, որը կարգավորում է ամուսնական նվազագույն տարիքը, գրում է BBC-ն:
Երկրի իշխանություններն առաջարկում են տղամարդկանց համար նախատեսված 21 տարին նվազեցնել մինչև 18 տարեկանը, իսկ կանանց համար նախատեսված 18 տարեկանը՝ մինչև 16 տարեկանը:
Միաժամանակ Բանգլադեշի իշխանությունները ձգտում են խստացնել այս օրենքը խախտողների համար նախատեսված պատիժը: Այն 2 տարվա ազատազրկում և 650 դոլար տուգանք է նախատեսում:
BBC-ի տվյալներով՝ օրինագիծը հավանության կարժանանա խորհրդարանի կողմից:
Նոր օրենքի նպատակը Բանգլադեշում լայնորեն տարածված մանակական ամուսնությունների դեմ պայքարն է: