YouTube-ում հայնվել է «Սոված խաղեր-3» ֆիլմի առաջին մասի պաշտոնական թրեյլերը:
«Սոված խաղեր» գրքերի և ֆիլմերի շարքը պատմում է Պանեմ տոտալիտար պետության մասին, որի իշխանությունները 70 տարի շարունակ կյանքի համար մղվող խաղեր են անցկացնում: Սակայն, գլխավոր հերոսուհին հրաժարվում է ընդունել «Սոված խաղերի» կանոնները և դիմադրության խորհրդանիշ է դառնում:
Ֆիլմում խաղացել են Ջենիֆեր Լոուրենսը, Ջոշ Հատչերսոնը, Լիամ Հեմսվորտը, Վուդի Հարելսոնը, Էլիզաբեթ Բենքսը, Ջուլիանա Մուրը, Ջեֆֆի Ռայթը, Սթեյնլի Տուչչին, Դոնալդ Սազերլենդը և այլոք: