Canon-ը ներկայացրել է EOS 7D Mark II ֆոտոապարատը, որը նախկին մոդելի հետ համեմատած ավելի շատ է պաշտպանված փոշուց և խոնավությունից: Այս մասին է հաղորդում Lenta.ru-ն:
Ճապոնական ընկերությունը ընդգծել է, որ 7D Mark II-ի ստեղծման աշխատանքներին մասնակցել են պրոֆեսիոնալ լուսանկարիչներ: Տեսախցիկը հագեցած է APS-C ձևաչափի 20,2 թողունակությամբ սենսորով, փոշուց և խոնավությունից պաշտպանված կափարիչով: Ապարատը վայրկյանում 10 կադր է անում, Full HD ձևաչափով տեսանյութը նկարահանում է վայրկյանում 60 կադր արագությամբ:
Նորույթը վաճառքի դուրս կգա 2014-ի նոյեմբերին 1799 դոլար արժեքով: Իսկ տեսախցիկով և նոր 18-135/3,5-5,6 օբյեկտիվով ապարատը 2149 դոլար կարժենա: