Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում Մեծ Բրիտանիայից առանձնանալու վերաբերյալ հանրաքվե տեղի կունենա, գրում է RT-ն:
Վերջին տվյալներով` Թագավորության միասնականության կողմնակիցների թիվը մի փոքր գերազանցում է անկախության կողմնակիցների թվին: Լոնդոնի կենտրոնում այսօր Շոտլանդիայի`Մեծ Բրիտանիայի թագավորության կազմից առանձնանալուն դեմ հանրահավաք է տեղի ունենում:
Հանրահավաքը տեղի է ունենում Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում: