Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Շոտլանդիայի բնակիչներին խնդրել է չխախտել Միացյալ Թագավորության միասնականությունը և տարածաշրջանի անկախության հանրաքվեի ժամանակ չքվեարկել ինքնիշխանության օգտին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Աբերդինում Քեմերոնի այս ելույթը շատ հուզական էր: Նրա խոսքում մշտապես «ժողովուրդների ընտանիքը» և «ընդհանուր տունը» չավերելու խնդրանքներ և կոչեր էին հնչում:
«Գլխով, սրտով և հոգով մենք ցանկանում ենք, որպեսզի դուք մնաք»,- ասել է նա:
«Ուրբաթ օրը մարդիկ կարող են արթանանալ բոլորովին այլ երկրում, որի առջև նոր ապագա կլինի: Մենք հստակ պետք է գիտակցենք, որ հակառակ ճանապարհ չի լինի, ինչ-որ կերպ փոխել դրությունն այլևս չի ստացվի»,- նախազգուշացրել է Քեմերոնը:
Վարչապետը նաև ընդգծել է, որ հանրաքվեն կորոշի երկրի` մի քանի տասնամյակներ անց ճակատագիրը: