Գերմանիայում 93-ամյա տղամարդը մեղադրվում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում առնվազն 300 հազար մարդու սպանությանը նպաստելու մեջ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Գերմանիայի Հանովեր քաղաքի դատախազությանը:
Նշվում է, որ կասկածյալը կամավոր ծառայության է անցել «Վաֆեն-ՍՍ»-ի շարքերում:
1944-ին նա զբաղվել է Օսվենցիմում հայտնված կալանավորներից նրանց ուղեբեռները վերցնելով: Նրան նաև հայտնի է եղել, որ կալանավորների մեծամասնությունը, հիմնականում հրեաները, ենթակա են ոչնչացման գազային խցերում:
Դատախազությունում նշել են, որ իր աշխատանքով կասկածյալը նպաստել է սպանությանը: