Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Յուվենթուս» – «Մալմո» հանդիպումից առաջ իտալական թիմը ունի երկու կորուստներ։
«Ես հույս ունեմ, որ Վիդալը կմասնակցի «Միլան»-ի դեմ խաղին, սակայն կարող եմ վստահորեն ասել, որ նա մեզ չի օգնի «Մալմո»-ի դեմ հանդիպման ժամանակ։
Պիրլոյի հետ նույնպես ամեն ինչ կարգին է, սակայն նա նույնպես չի լինի առաջիկա խաղի հայտացուցակում», – ասել է Մասիմիլիանո Ալեգրին։