Կալկաթայում կինը տեղի ռեստորանին մեղադրել է այն բանում, որ իրեն թույլ չեն տվել ներս մտնել այն պատճառով, որ նախկինում բռնաբարության զոհ է դարձել, գրում է BBC-ն:
2012 թ. Սուզետ Ջորդանը բացահայտ խոստովանել է, որ նրան բռնաբարել են, նա դա հատուկ է արել, որպեսզի աջակցի բռնաբարության զոհերին և հասարակության ուշադրությունը գրավի խնդրի վրա:
Այդ քայլի պատճառով նա ամբողջ Կալկաթայում հայտնի է դարձել:
Սուզետը պնդում է, որ ռեստորանի մուտքի մոտ իրեն հայտնել են, որ ներս մտնել չի կարող հենց այն պատճառով, որ իրեն բռնաբարել են: Ռեստորանի ադմինիստրացիան կտրականապես հերքում է դա՝ հայտարարելով, որ Ջորդանին թույլ չեն տվել մտնել, քանի որ նա ռեստորանը փակվելուց հետո է եկել:
Բռնաբարության խնդիրը վերջին շրջանում հնդկական հասարակության ամենակարևոր խնդիրներից մեկն է դարձել. շատերը կարծում են, որ իշխանությունները բավականաչափ քայլեր չեն ձեռնարկում հանցագործությունները կրճատելու ուղղությամբ: