Ադրբեջանի կառավարությունը բանակցություններ է վարում KfW գերմանական զարգացման բանկի հետ 250 մլն եվրո հավելյալ վարկ տրամադրելու մասին: Այս մասին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը Գյանջա քաղաքում Գյոյգյոլ-Գյանջա ջրատարի բացման ժամանակ, որը ֆինանսավորվում է վերոնշյալ բանկի և Շվեյցարիայի պետքարտուղարության կողմից, գրում է Haqqin.az-ը:
«Համագործակցության շրջանում 1994-ից ի վեր գերմանական բանկը Ադրբեջանում տարբեր նախագծեր իրականցնելու համար հատկացրել է ընդհանուր առմամբ 241,4 մլն եվրոյի վարկեր: Այդ միջոցներն ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներ, այդ թվում` ջրամատակարարման համակարգի և կոյուղիների վերականգնմանը»,- ասել է Շարիֆովը: