Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ Սաղավարտ 2014» անվանումը կրող գերհզոր մրցաշարում կայացել են երկրորդ տուրի հանդիպումները:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել ռուս շախմատիստ Ռուսլան Պոնոմարիովի նկատմամբ, իսկ Վիշվանաթան Անանդն էլ իր հերթին առավելության է հասել իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսի նկատմամբ։
Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
Անանդ – 4 Միավոր
Արոնյան – 2
Վալյեխո – 1
Պոնոմարիով – 0