Նոր, մեծացված էկրանով iPhone-ների նախապատվերների թիվն առաջին 24 ժամվա ընթացքում գերազանցել է 4 միլիոնը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Հիշեցնենք, որ սարքավորումների շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին: iPhone 6 և iPhone 6 Plus մոդելները ունեն համապատասխանաբար 4.7 և 5.5 դյույմ տրամագծով էկրաններ: