Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

Հայաստանում ֆորս-մաժորի նախադրյալ չկա. փորձագետ

Քառյակի հանրահավաքը լինելու է 1001-րդը՝ ֆորս-մաժորի նախադրյալ չկա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ներկայացուցիչների դիտարկումներին, թե հնարավոր են ֆորս-մաժորային զարգացումներ, որին ԲՀԿ-ն պատրաստ է:

Արմեն Բադալյանն ասաց, որ Հայաստանում ընդհանրապես չի տեսնում ֆորս-մաժորի նախադրյալ, իսկ դրա միակ պատճառն այն է, որ Հայաստանի հասարակության կամ բնակչության զգալի մասը ցանկանում է արտագաղթել, իսկ արտագաղթող բնակչությունը ֆորս-մաժոր չի ստեղծում:

Ըստ նրա՝ հանրահավաքներ կարող են անցկացվել, ինչպես անցկացվել են վերջին քսան տարվա ընթացքում, երբ մոտավորապես 1000 հանրահավաք է եղել, իսկ նախատեսվող հանրահավաքը կլինի 1001-րդը, որովհետև նախադրյալներ չկան, թե այն կարող է քաղաքական ինչ-որ լուրջ թեժացման նախասկիզբ լինել: Պատճառը նորից այն է, որ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս դրա համար պատճառներ չկան:

«Երկրի ներսում հասարակությունն այլևս չի հետաքրքրվում այս երկրի ապագայով, իսկ երկրից դուրս, մասնավորապես՝ Ռուսաստանում, ՌԴ իշխանությունները ստանալիքներ ունեն, մասնավորապես՝ այս հոկտեմբերի 10-ին նախատեսվելիք ԵՏՄ անդամակցության ստորագրման արարողությունը, իսկ քանի որ ակնկալում են ստորագրություն, ձեռնտու չէ իշխանափոխություն կազմակերպել: Եվ քանի որ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս ակնկալիքներ չկան, ապա հանրահավաքի թեմաներից մեկը կարող է լինել այն, ինչ նրանք առաջարկել են՝ 12 կետերը:

Կլինի հանրահավաք, կխոսեն 12 կետերի մասին, բնականաբար՝ կասեն, որ այդ կետերը չեն կատարվել կամ ընդամենը մի մասն է կատարվել, կամ մասամբ է կատարվել, որի մասին կգրեն լրագրողները, կխոսեն քաղաքական գործիչները և՝ վերջ»,- ասաց Արմեն Բադալյանը:

Նա հավելեց, որ քառյակը, որպես քաղաքական ուժ, չի ընդունում ներկայիս իշխանությանը, ցանկանում է, որպեսզի իշխանափոխություն լինի, սակայն ՀՀ ներքին ուժերով այլևս անհնար է անել իշխանափոխություն, իշխանափոխություն կարող է տեղի ունենալ միայն արտաքին ուժերի՝ Ռուսաստանի ցանկությամբ, իսկ Ռուսաստանն ընդհանրապես այնքան էլ չի խրախուսում բռնի իշխանափոխության հեռանկարը:

 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ մեր պատրաստած տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում